«Մեծ սաղավարտի» 20-ակի չեմպիոն, աշխարհի առաջին ռակետ սերբ Նովակ Ջոկովիչը դատարանում շահել է գործը և իրավունք կունենա մասնակցել Ավստրալիայի Բաց առաջնությանը։
Ջոկովիչը ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանել է ստեղծված իրավիճակը։
«Գոհ ու երախտապարտ եմ, որ դատարանը վերափոխեց վիզայիս չեղարկումը։ Չնայած այն ամենին, ինչ տեղի ունեցավ նախորդ շաբաթ՝ ուզում եմ մնալ ու մրցել Ավստրալիայի Բաց առաջնությանը։ Ես շարունակում եմ կենտրոնացած մնալ դրա վրա։
Եկել եմ այստեղ, որ մեր ամենակարևոր մրցաշարերից մեկում խաղամ հիանալի երկրպագուների առջև։
Այս պահին միայն կարող եմ ասել ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, որ այս ամենի ընթացքում կողքիս եղաք ու քաջալերեցիք ինձ, որ ուժեղ մնամ»,- գրել է թենիսիստը։