Իսպանիայի հավաքականը դուրս եկավ Սիդնեյում ընթացող թենիսի ATP Cup-2022 տղամարդկանց թիմային մրցաշարի եզրափակիչ՝ հաղթելով Լեհաստանի ընտրանուն։
Առաջին խաղում Պաբլո Կարենյո-Բուստան հաղթեց Յան Զիելինսկուն (6:2, 6:1), իսկ հետո Ռոբերտո Բաուտիստա-Ագուտը հաղթեց Հուբերտ Հուրկաչին՝ 7:6 (8:6), 2:6, 7:6 (7։5).
Այսպիսով, ATP գավաթի կիսաեզրափակչում Իսպանիան 2:0 հաշվով հաղթեց Լեհաստանին և դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ։
Եզրափակչի երկրորդ մասնակիցը կորոշվի Ռուսաստանի և Կանադայի հավաքականների դիմակայությունում։ Ռուսաստանի հավաքականը մրցաշարի գործող չեմպիոնն է։