Ա Սերիայի 20-րդ տուրում «Միլանը» ընդունել էր «Ռոմային» ու հաղթանակ տարավ։ Խաղն ավարտվեց 3-1 հաշվով։
Հանդիպման հաշիվը 8-րդ րոպեին տանտերերի կազմում բացեց Օլիվյե Ժիրուն՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը։ 17-րդ րոպեին Ժունիոր Մեսիասը կրկնապատկեց հաշիվը։ Առաջին կեսի ավարտից 5 րոպե առաջ հռոմեացիների կազմում հաշիվը կրճատեց Թեմի Աբրահամը։
Խաղի վերջակետը դրեց Ռաֆայել Լեանը 82-րդ րոպեին։
74-րդ րոպեից «Ռոման» մնացել էր տասը հոգով․ երկրորդ դեղին քարտով հեռացվել էր Ռիկ Կարսդորպը։ Իսկ հիմնական ժամանակին ավելացված 3-րդ րոպեին ուղիղ կարմիր քարտով հեռացվեց նաև Մանչինին՝ հռոմեացիներին թողնելով 9 հոգով։ Նշանակված 11-մետրանոցից վրիպեց Իբրահիմովիչը։
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ հանդիպմանը։
Այս խաղից հետո «Միլանը» 45 միավորով երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Ռոման»՝ 32 միավորով յոթերորդը։