Ավստրալիայի վարչապետ Սկոթ Մորիսոնն արձագանքել է սերբ Նովակ Ջոկովիչի՝ առանց պատվաստման՝ Ավստրալիայի բաց առաջնությանը մասնակցելու հայտարարությանը:
Երկրի վարչապետն ասել է, որ եթե Ջոկովիչը չկարողանա ապացուցել այն, որ ինքն ազատված է պատվաստումից, ապա նրան կարգելվի մնալ Ավստրալիայում և առաջին ինքնաթիռով կվերադառնա Սերբիա:
Մորիսոնը նշել է, որ ոչ մեկի հանդեպ տարբերվող վերաբերմունք չի լինելու: Ավստրալացիները բուռն էին արձագանքել Ջոկովիչի հայտաարրությանը, թե ինքը առանց պատվաստվելու՝ բժշկական բացառություն է ստացել Ավստրալիայի բաց առաջնությանը մասանկցելու համար:
























































