Անցյալ տարի Մաքս Ֆերստապենն առաջին անգամ դարձավ աշխարհի չեմպիոն՝ վարելով «Ռեդ Բուլի» մեքենան, սակայն թիմի խորհրդատու Հելմուտ Մարկոն երիտասարդ հոլանդացուն առաջ է դասում Սեբաստիան Ֆետելից, որը թիմին չորս տիտղոս է բերել։
«Մաքսը միանշանակ ավելի լավն է: Ինչո՞վ է նա տարբերվում: Նա կարիք չունի պատրաստվելու լավ շրջան անցկացնելու համար: Եթե ուղու վրա անձրև է գալիս, մյուս մրցարշավորդները հինգ կամ ութ պտույտ են անում նախքան լավ ժամանակ ցույց տալը, իսկ Մաքսն անում է դա անմիջապես բոքսից (մեքենայի սպասարկման կետ) դուրս գալուց հետո:
Կամ, օրինակ, Ջիդայի վազքուղին բոլորի համար նոր էր,եթե մյուս մրցարշավորդներից մի քանի պտույտ պահանջվեց, որպեսզի ընտելանան, ապա Մաքսը միանգամից լավագույնն էր երեք սեկտորներում: Միթե՞ փայլուն չէ:
Մաքսը դարձել է ավելի քիչ ագրեսիվ, այժմ նա սովորել է գնահատել իրավիճակը ամբողջությամբ։ Սա կարևոր կետ է, քանի որ սկզբում նա միշտ ցանկանում էր ամեն դեպքում դառնալ ամենաարագը։ Այժմ նա գիտի, թե ինչպես բաշխել ուժերը և հասնել հաջողության վճռորոշ պահին։ Եվ այդ հասունությունը ցույց տվեց նախորդ մրցաշրջանի հենց առաջին Գրան-Պրիի Ժամանակ:
Ահա ևս մեկ տարբերություն. մի քանի տարի առաջ, եթե մենք խնդիր էինք ունենում մարզումների ժամանակ, Մաքսը կորցնում էր հանգստությունը և բղավում բոլոր վրա: Երբեմն նա կորցնում էր համբերությունը մրցուղու վրա: Մաքսը հիմա շատ ավելի հանգիստ է։ Նա ստաբիլ հանդես է գալիս շատ բարձր մակարդակով։ Ֆերստապենը պարզապես զարմանալի մրցարշավորդ է», Մարկոյի խոսքերն է հաղորդում Sky Sport-ը: