«Ջենոայի» գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոն կարող է զբաղեցնել Լեհաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը:
Լեհաստանի ֆուտբոլային միության նախագահ Ցեզարի Կուլեշան դիտարկում է ուկրաինացի մասնագետի թեկնածությունը, հայտնում է Przeglad Sportowy-ն: Այդուհանդերձ, Շևչենկոյին ձեռքբերելու շաները շատ չեն, քանի որ նա ընդամենը երկու ամիս է՝ աշխատում է «Ջենոայի» հետ և դժվար թե այսքան արագ թողնի նախագիծն Իտալիայում, բայց լեհական ֆեդերացիան մտադիր է իտալացիներին առաջարկել գնել մարզչի պայմանագիրը: Շևչենկոյին կարող են հրավիրել նաև մրցաշրջանի ավարտից հետո:
Հիշեցնենք՝ մարտի 24-ին Լեհաստանի հավաքականը կմրցի Ռուսաստանի հետ՝ ԱԱ-2022-ի անցումային խաղում:
Ավելի վաղ Պաուլու Սոուզան հեռացավ Լեհաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից: Նա գլխավորեց «Ֆլամենգոն»: