Խորվաթիայի հավաքականի և «Սևիլիայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը դիմել է «Մեծ սաղավարտի» մրցումների 20-ակի չեմպիոն, աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչին: Ավելի վաղ Ջոկովիչը հայտարարել էր, որ բժշկական թույլտվություն ունի Ավստրալիայի 2022 թվականի Բաց առաջնությանը մասնակցելու համար.
«Ողջույն լեգենդ, լավագույնն եմ մաղթում 2022 թվականին և առա՛ջ դեպի տարվա առաջին տիտղոսը: Հաջողություն, վարպետ»,- գրել է Ռակիտիչը:
Australian Open-ը տեղի կուեննա հունվարի 17-ից 30-ը: