Վերջերս Ռուսաստանի գեղասահքի առաջնությունում իր ելույթից հետո հայկական արմատներով գեղասահորդուհի Եվգենիա Մեդվեդևան չէր կարողացել զսպել արցունքները. հիմա հայտնի է՝ պատճառը: Կյանքից հեռացել է աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի մեդալակիր Եվգենիա Մեդվեդայի տատիկը: Այս մասին մարզուհին գրառում է կատարել Instagram-ի իր էջում.
«Իմ առաջին Նոր տարին առանց քեզ: Իմ առաջին ելույթն առանց քեզ: Հուսով եմ՝ քեզ դուր եկավ, տատիկ: Շատ եմ կարոտում: Հուսով եմ՝ հիմա դու ավելի լավ աշխարհում ես և քեզ լավ ես զգում այդտեղ»,- գրել է 22-ամյա Մեդվեդևան:
View this post on Instagram
Նշենք՝ Մեդվեդևան և հայտնի տիկտոկեր, երգիչ և բլոգեր Դանյա Միլոխինը հանդես են եկել «Սառցե դարաշրջան» նախագծի կիսաեզրափակչում: Նրանց ելույթը ռուսական Առաջին ալիքի եթերում ցուցադրվել է երեկ՝ հունվարի 2-ին:
Զույգը հանդես է եկել հիանալի կատարմամբ՝ շվեդական Abba խմբի Happy New Year երգի ներքո: Իրենց կատարման համար զույգը 12 միավոր է վաստակել, իսկ ելույթից հետո 20-ամյա բլոգերը համբուրել է Մեդվեդևային: