Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն կարող է փոխել ակումբային գրանցումը:
Բելգիացին հնարավեր է տեղափոխվի իր ներկայիս թիմի գլխավոր մրցակիցներից մեկի՝ «Տոտենհեմի» ճամբար։ Այս մասին հայտնում է InterNews24-ը՝ հղում անելով La Gazzetta dello Sport-ին։
Աղբյուրի համաձայն, դրանում առանցքային դեր կարող է խաղալ ֆուտբոլիստի՝ իտալացի մասնագետ Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ նորից աշխատելու ցանկությունը։ Իր հերթին, «Տոտենհեմը» պատրաստ է փոխել առաջնահերթ տրանսֆերային նպատակը, որը «Ֆիորենտինայի» երիտասարդ հարձակվող Դուշան Վլահովիչն, է և իր առջև Լուկակուի հետ պայմանագիր կնքելու խնդիր դնել. բելգիացու տրանսֆերի վրա «Չելսին» ծախսել է 115 միլիոն եվրո։
Նախկինում Ռոմելու Լուկակուն երկար հարցազրույց էր տվել իտալական լրատվամիջոցներին, որտեղ խոսել էր «Ինտերից» հեռանալու հանգամանքների և «Չելսիում» Տուխելի սխեմայից իր դժգոհության մասին։ Դրանից հետո Տուխելը չէր ընդգրկել 28-ամյա հարձակվողին «Լիվերպուլի» դեմ խաղի հայտացուցակում։
























































