«Դալլասի» հարձակվող Ռիկարդո Պեպին կտեղափոխվի «Աուգսբուրգ»: Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ այսօր 18-ամյա խաղացողը բուժզննում կանցնի Բունդեսլիգայի ակումբներից մեկում։
«Աուգսբուրգը» ամերիկացի հարձակվողի համար կվճարի 20 միլիոն դոլար՝ գումարած բոնուսներ։
MLS-ի վերջին առաջնության 31 խաղում Պեպին դարձել է 13 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Ավելի վաղ Պեպիի ծառայություններն առաջարկվել էին Մադրիդի «Ռեալին»։
Կարդացեք նաև՝ Ռիկարդո Պեպի․ Ամերիկական ֆուտբոլի ծագող աստղը
























































