Անգլիայի Պրեմիեր Լիգայի 20-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» մրցակցի հարկի տակ 1-0 հաշվով առավելության հասավ «Բրենթֆորդի» նկատմամբ։
Այդ կերպ, «քաղաքայինները» 2021 թվականին 36-րդ հաղթանակը տարան ԱՊԼ-ում։ Սա նոր ռեկորդ է։
ԱՊԼ-ում երկրորդ արդյունքն այս ցուցանիշով պատկանում է «Լիվերպուլին»․ 1982-ին թիմը 33 հաղթանակ է տարել։ Երրորդը «Չելսին» է՝ 2005 թվականին 32 հաղթանակով։
























































