Լոնդոնի «Չելսին» հայտարարել է նախկին պաշտպան Ջոն Թերիի վերադարձի մասին։ Կապույտների նախկին ավագը կաշխատի ակումբի ակադեմիայում որպես խորհրդատու։
Հիշեցնենք, որ Տերին «Աստոն Վիլլայում» որպես մարզչի օգնական էր։
«Մեր ակումբի նախկին ավագը ոչ միայն մարզումներ կանցկացնի խաղադաշտում, այլև կմասնակցի մարզչական քննարկումներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Տերին «Չելսիի» կազմում անցկացրել է 717 հանդիպում, որոնցից ավելի քան 500-ը՝ որպես թիմի ավագ։