Աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը ստիպված կլինի բաց թողնել Australian Open-ը, քանի որ նրան մերժել են բժշկական բացառություն տալ: Այս մասին հայտնում է սերբական Informer պարբերականը:
«Նովակը չի մեկնի Ավստրալիա: Բժշկական կոմիտեն մերժել է նրան բացառություն տրամադրել և թույլ չեն տա մասնակցել առանց պատվաստման: Նովակը կտրականապես դեմ է պատվաստումներին»,- գրում է աղբյուրը:
Հիշեցնենք՝ Ջոկովիչը մինչ օրս չի հայտարարել է պատվաստման իր կարգավիճակը: Ենթադրվում է, որ նա չի պատվաստվել քովիդի դեմ: Ամենայն հավանականությամբ, նա չի կարողանա պաշտպանել տիտղոսն Ավստրալիայի Բաց առաջնությունում, որը կկայանա հունվարի 17-ից 30-ը:
























































