Դեկտեմբերի 28-ին, Գյումրու համայնքապետարանի նիստերի դահլիճում մարզական ոլորտի ներկայացուցիչները՝ գլխավորությամբ Շիրակի մարզպետարանի և Գյումրու համայնքապետարանի սպորտի բաժնի ղեկավարներ Վաչիկ Վարդանյանի և Մեխակ Ղազարյանի, ընտրել են 2021թ թվականի մրցաշրջանի լավագույն 10 մարզիկներին:
Այս մասին հայտնում է Գյումրու համայնքապետարանի ֆեսյբուքյան էջը:
Մարզիկների ընտրությունը կատարվել է 3 տարիքային խմբերում՝ մեծահասակներ, երիտասարդներ և պատանիներ: Յուրաքանչյուր տարիքային խմբում ներկայացված է եղել 10 մարզիկ:
Մեծահասակների տարիքային խմբում լավագույն մարզիկների տասնյակը գլխավորում է Արթուր Ալեքսանյանը (հունահռոմեական ըմբշամարտ), երիտասարդների տարիքային խումբը՝ Գարիկ Կարապետյանը (ծանրամարտ), լավագույն պատանի մարզիկների տասնյակը գլխավորում է Ալեքսանդր Լազարյանը (ծանրամարտ):