«Վաշինգթոնի» հարձակվող Ալեքսանդր Օվեչկինը երկրպագուների քվեարկության արդյունքում բարձրացել է առաջին հորիզոնական՝ կապված 2022 թվականին կայանալիք NHL-ի աստղերի հանդիպման հետ։
Ռուս հարձակվողը շրջանցել է «Էդմոնտոնի» ավագ և առաջատար Քոնոր Մաքդևիդին՝ ստանալով ձայների 30,4%-ը։ Մաքդևիդը ստացել է 29,3% ձայն։
«Փիթսբուրգի» ավագ Սիդնի Քրոսբին ստացել է 13,9%, իսկ «Կարոլինայի» ավագ Սեբաստիան Ահոն ստացել է 6,9% ձայն։
Հիշեցնենք, որ աստղերի մասնակցությամբ հանդիպումները կայանալու են 2022 թվականի փետրվարի 4-ից 6-ը, որին մասնակցելու են չորս դիվիզիոններից կազմված թիմեր։ Հանդիպումները տեղի են ունենալու 3-ը 3-ի դեմ ֆորմատով։