Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը «Կարեն Դեմիրճյանի» անվան մարզահամերգային համալիրում տարեվերջյան ամփոփիչ հանդիպում է ունեցել առաջատար մարզիկների և մարզիչների հետ:
ՀՄՖ «պատվո նշանով» պարգևատրվել են ՕԽ բրոնզե, ԵԱ ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանը, մարզիչներ Հայկ Նազարյանը, Սոս սարգսյանը և սպորտային մարմնամարզության կանանց հավաքականը երկար տարիներ ղեկավարած Եղսապետա Չադրչյանը: