Իսպանիայի Գրանոլերս քաղաքում ավարտվեց հանդբոլի կանանց աշխարհի առաջնությունը։
Չեմպիոնի տիտղոսը նվաճեց Նորվեգիայի հավաքականը, որը եզրափակչում 29-22 հաշվով առավելության հասավ Ֆրանսիայի նկատմամբ։
Երրորդ տեղի համար մրցապայքարում Դանիան 35-28 հաշվով հաղթեց տանտերերին՝ Իսպանիայի հավաքականին։
Մրցաշարի լավագույն ռմբարկու ճանաչվեց Շվեդիայի հավաքականի ներկայացուցիչ Նատալի Հագմանը, որը դարձավ 71 գոլի հեղինակ։
Մրցաշարի լավագույն հանդբոլիստի մրցանակը բաժին հասավ Նորվեգիայի հավաքականի մարզուհի Կարի Բրատեստ Դալեին։