Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակչում ՊՍԺ-ն երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Ֆենի-Օլնուայի» դարպասը։
Փարիզյան ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ Կիլիան Մբապեն, մեկ անգամ էլ աչքի ընկավ Մաուրո Իկարդին։
Մաուրիսիո Պոչետինոյի սաները դուրս եկան 1/16 եզրափակիչ։
























































