Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին չի օգնի ՊՍԺ-ին Ֆրանսիայի Գավաթի խաղարկության 1/32 եզրափակչի՝ «Ֆենյի Օլյունա» թիմի դեմ խաղում: Այս մասին հայտնում է RMC Sport-ը:
Աղբուրի փոխանցմամբ, ֆրանսիական ակումբի մարզչական շտաբը որոշել է հանգստի հնարավորություն տալ Մեսսիին և նրան չի ընդգրկել թիմի հայտացուցակում:
Ընթացիկ մրցաշրջանում արգենտինացին Լիգ 1-ի 10 հանդիպման է մասնակցել, դարձել է 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
«Ֆենյի Օլյունա»-ՊՍԺ հանդիպումը կկայանա վաղը՝ դեկտեմբերի 20-ին:
























































