Ռուսաստանի հավաքականի նախկին պաշտպան Յուրի Ժիրկովը կարող է պայմանագիր կնքել Ռուսաստանի Պրեմիեր Լիգան ներկայացնող «Նիժնի Նովգորոդի» հետ։
Ինչպես տեղեկացնում է Match TV-ն, 38-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Կերժակովը, որը Ժիրկովի նախկին խաղընկերն է։
Ըստ աղբյուրի՝ «Նիժնի Նովգորոդի» կողմից ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրվածության մասին հաստատել է նաև ակումբի գլխավոր տնօրեն Ռավիլ Իզմայլովը՝ նշելով, որ այս պահին բանակցություններ են ընթանում։
Ժիրկովի վերջին ակումբը եղել է Սանկտ Պետերբուրգի «Զենիթը», որտեղից պաշտպանը հեռացել է 2021 թվականի ամռանը։
























































