Հոկեյի Ազգային Լիգայում տեղի ունեցան հերթական խաղային օրվա հանդիպումները։
«Չիկագոն» օվերթայմում 5-4 հաշվով հաղթեց «Վաշինգթոնին»։ Հյուրերի կազմում մեկական գոլի և արդյունավետ փոխանցման հեղինակ դարձավ հարձակվող Ալեքսանդր Օվեչկինը՝ դուրս գալով լավագույն ռմբարկուների առաջին հորիզոնական։
«Արիզոնան» 2-3 հաշվով պարտություն կրեց «Ռեյնջերսից»։ «Անահայմն» էլ 4-1 հաշվով հաղթեց «Սիեթլին»։
Արևմտյան կոնֆերենցիայում 39-ական միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում են «Մինեսոտան» և «Անահայմը»։
Արևմտյան կոնֆերենցիայում 42 միավորով առաջին հորիզոնականն է զբաղեցնում «Տորոնտոն»։ «Ռեյնջերսը» և «Վաշինգթոնն» ունեն 41-ական միավոր։