«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է այն տեղեկությունը, թե կարող է նշանակվել ՊՍԺ-ի մարզական տնօրենի պաշտոնում․
«Դա պարզապես ինչ-որ մեկի նախատոնական երևակայության արդյունքն է։ Ես չգիտեմ, թե ով է տարածել այդ տեղեկությունը, բայց նման բան չկա։ Ոչ մի նման բան»,- ասել է Վենգերը։
Հիշեցնենք՝ Վենգերը 2019 թվականի նոյեմբերից ՖԻՖԱ-ի՝ ֆուտբոլի գլոբալ զարգացման բաժնի ղեկավարն է։ 1996-ից 2018 թվականներին ֆրանսիացի մասնագետը գլխավորել է Լոնդոնի «Արսենալը»։
























































