«Վելեսի» նախագահ և սեփականատեր Եվգենի Շիլենկովը հաստատել է, որ թիմի կիսապաշտպան Արթուր Գալոյանը կարող է կարիերան շարունակել բելգիական «Գենտում»։
«Բանակցությունները «Գենտի» հետ իսկապես ընթանում են, բայց այս պահին պայմանավորվածություններ չկան։ Մենք չենք մեկնաբանում բանակցությունների ընթացքը։
Արթուրը ձմռանը կհեռանա՞. դեռ պարզ չէ։ Նա կարող է գնալ ցանկացած ակումբ։ Ամեն ինչ կախված է խաղացողի վերաբերյալ առաջարկներից և նրա ցանկություններից»,- ասել է Շիլենկովը Sport24-ին տված հարցազրույցում։
22-ամյա ֆուտբոլիստը Մոսկվայի «Տորպեդոյի» սան է։ Այս մրցաշրջանում Գալոյանը անցկացրել է 24 հանդիպում, որոնցում դարձել է 10 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
























































