Ղազախական «Կայսարում» Տիգրան Բարսեղյանի նախկին խաղընկեր Բրատիսլավ Պունոշևացը, որը բանակցել է «Սլովանի» հետ՝ Տիգրանի տեղափոխության հարցում, խոսել է կայացած տրանսֆերի մասին։
«Սա իմ և Տիգրանի առաջին համագործակցությունն է։ Բարսեղյանն իմ եղբայրն է, և ես նրան համարում եմ իմ ընտանիքի անդամը։ «Սլովանը» շատ էր ցանկանում ձեռք բերել Տիգրանի տրանսֆերը։
«Աստանայի» և «Սլովանի» տարբերությունը կայանում է նրանում, որ սա Եվրոպայի կենտրոնն է, և բոլորը հետևում են Սլովակիայի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստներին։ Իմ կարծիքով, Բարսեղյանն այստեղից տեղափոխվելու է եվրոպական թոփ-5 լիգաներից մեկը»,- նշել է Պունոշևացը։
























































