Բրիտանական BBC ընկերությունը հրապարակել է Մեծ Բրիտանիայի տարվա մարզիկի կոչման հավակնորդներին։
Այս մրցանակի հավակնորդների թվում է «Մանչեսթեր Սիթիի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը։
Հավակնորդների ցուցակում էին նաև ջրասուզորդ Թոմաս Դեյլին, բռնցքամարտիկ Թայսոն Ֆյուրին, լողորդ Ադամ Փիթին, թենիսիստուհի Էմմա Ռադուկանուն և պարալիմպիկ հեծանվորդուհի Սառա Սթորին։
Հաղթողին կորոշեն երկրպագուները։ Քվեարկությունը կսկսվի դեկտեմբերի 19-ին։