ՊՍԺ-ի կիսապաշտպան Ժորժինյո Վիյնալդումը կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր Լիգա։
Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»։ Ըստ աղբյուրի՝ «զինագործների» ղեկավարությունը ցանկանում է գործարքն իրականացնել արդեն առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Հիշեցնենք, որ հոլանդացին անցած ամռանն էր տեղափոխվել փարիզյան ակումբ՝ կնքելով երեք տարվա պայմանագիր։ Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է հանդիպման՝ դառնալով վեց գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 30 միլիոն եվրո։
























































