Հունգարիայում ընթացքի մեջ է գեղասահքի Santa Claus Cup 2021 մրցաշարը։
Այս տարի մրցաշարին մասնակցում է Հայաստանի միայն մեկ ներկայացուցիչ՝ Սեմյոն Դանիլիանցը։ Հայաստանի ներկայացուցիչը հաջող է մեկնարկել մրցաշարում՝ կարճ ծրագրից հետո պատանիների կարգում գրավելով երկրորդ հորիզոնականը։
Սեմյոնը հանդես է գալու նաև ազատ ծրագրում, այս մասին տեղեկացնում է Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի պաշտոնական էջը։