Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) փոխնախագահ, «Պեկին – 2022» -ի համակարգող հանձնաժողովի նախագահ Խուան Անտոնիո Սամարանչ կրտսերը բացառել է ձմեռային օլիմպիական խաղերը կորոնավիրուսի պատճառով հետաձգելու տարբերակը։
«Մեր պատասխանը ոչ է: Մենք սովորել ենք ճկուն լինել և արագ հարմարվել: Մենք ունենք շատ ուժեղ թիմ, ունենք բոլոր ռեսուրսները, որպեսզի համակարգը կարողանա հաղթահարել կորոնավիրուսի հետ կապված մարտահրավերները և կազմակերիչները պատրաստ են ցանկացած սցենարի: Վստահ ենք, որ խաղերը չեն հետաձգվի և պատրաստ ենք ամեն ինչի: Խաղերը կսկսենք ժամանակին և մարզահանդեսը չափազանց անվտանգ կլինի կորոնավիրուսի առումով»:
Ձմեռային օլիմպիական խաղերը տեղի կունենան փետրվարի 4-20-ը: