Իսպանիայի Գավաթի 1/8 եզրափակչում «Բարսելոնան» 5:0 հաշվով հաղթել է «Լեգանեսին»: Լիոնել Մեսսիի համար սա դարձել է 500-րդ հաղթանակը կատալոնական ակումբի մարզաշապիկով:
Սա ռեկորդային ցուցանիշ է Իսպանիայի հավար: Այսքան հաղթանակ տանելու համար արգենտինացին «Բարսայի» կազմում 709 հանդիպման է մասնակցել, դարձել է 622 գոլի և 241 գոլային փոխանցման հեղինակ: Մեսսիի մասնակցությամբ խաղերում «Բարսելոնան» 131 խաղ ավարտել է ոչ-ոքի, իսկ 79-ում պարտություն է կրել:
Ռեկորդակիրների 6-յակում ընդգրկված են նաև Չավին (482 հաղթանակ), Իկեր Կասիլյասը (463), Անդրես Ինյեստան (459), Անդոնի Սուբիսարետան (444) և Սերխիո Ռամոսը (439):
Լիոնել Մեսսին 2003 թվականից է հանդես գալիս «Բարսելոնայում»: Կատալոնացիների կազմում նա 10 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 4 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, 3-ական անգամ` աշխարհի ակումբային առաջնությունում և Իսպանիայի Սուպերգավաթում, ինչպես նաև 8 անգամ դարձել է երկրի Սուպերգավաթակիր: Մեսսին նաև 6 անգամ արժանացել է «Ոսկե Գնդակի»: