«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հրաժեշտ է տվել թիմի մարզիչ Մայքլ Կերիկին, որը հայտարարեց թիմը լքելու մասին։ 40-ամյա Կերիկը Օլե Գունար Սուլշերի հեռանալուց հետո իրականացնում էր գլխավոր մարզչի պարտականությունները։
«Մայքլ Կերիկը գերազանց խաղացող է եղել ու կարող է գերազանց մարզիչ դառնալ։ Այդ տղայի համար անհնարին ոչինչ չկա։
Հպարտ եմ, որ խաղացել եմ Կերիկի հետ, ինչպես նաև նրանով, որ դաշտ եմ դուրս եկել, երբ նա գլխավորում էր թիմը պահեստայինների նստարանից»,- գրել է պորտուգալացին թվիթերյան իր էջում։
























































