VBET Հայաստանի կանանց առաջնությունը մեկնարկել է «Հատիս» — «Երևան Բասկետ» խաղով:
2021/22 թթ. մրցաշրջանի առաջին խաղում «Երևան Բասկետ»-ը հյուրընկալվելիս 77:73 հաշվով առավելության հասավ «Հատիսի» նկատմամբ:
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Օթմ Ուիլյամսն էր (Երևան Բասկետ)՝ վաստակած 26 միավորով: Նա նաև 12 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին:
Հաջորդ հանդիպումը տեղի կունենաը դեկտեմբերի 4-ին. ժամը՝ 18:00-ին «Գյումրին» կընդունի «Երևան Բասկետ»-ին: