Նապոլիի հարձակվող Դրիս Մերտենսը ամենայն հավանականությամբ չի հայտնվի «Չելսիում» կամ «Տոտենհեմում», տեղեկացնում է լրագրող Նիկոլա Սկիրան:
Ըստ իտալացի լրագրողի ՝ հարձակվողը կմնա նեապոլիտանական թիմում մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, իսկ ամռանը կտեղափոխվի Միլանի «Ինտեր»:
Հիշեցնենք, որ Մերտենսի պայմանագիրը «Նապոլիի» հետ նախատեսված է մինչև 2020 թվականի հունիսի 30-ը: