«Ռոման» պայմանագիր է կնքել «Էլչեի» կիսապաշտպան Գոնսալո Վիլյարի հետ, հայտնում է իտալական թիմի մամուլի քարտուղարությունը:
Հռոմեական ակումբը 21-ամյա իսպանացու համար 4 մլն եվրո է վճարել: Գործարքի մեջ նաև տարատեսակ բոնուսներ են ներառվել, որոնց դեպքում «Էլչեն» լրացուցիչ 1 մլն եվրո կստանա:
Վիլյարի պայմանագիրը «Ռոմայի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը: Ֆուտբոլիստը հանդես կգա 14 համարի մարզաշապիկով:
«Ես մեծ ակումբ եմ տեղափոխվում, ու չեմ կարող ինձ ավելի երջանիկ զգալ: Ինձ համար սա մեծ ու լուրջ մարտահրավեր է, ու ես չեմ կարողանում սպասել, որպեսզի ցույց տամ այն ամենն, ինչին ընդունակ եմ», — Վիլյարի խոսքերն է փոխանցում «Ռոմայի» պաշտոնական կայքը:
✅ Official: Gonzalo Villar has completed his move to AS Roma!
— AS Roma English (@ASRomaEN) January 30, 2020
This month #ASRoma are continuing to work with charity organisations around the world, using our transfer announcements on Twitter to help the search for missing children globally. ♥️ pic.twitter.com/FcNUTxeLIT
Իսպանիայի առաջնության երկրորդ դիվիզիոնի ընթացիկ մրցաշրջանում Գոնսալո Վիլյարը 20 հանդիպման է մասնակցել: Իսպանացի կիսապաշտպանը դարձել է 1 գոլի հեղինակ` աչքի չընկնելով գոլային փոխանցումներով: