Հայաստանի ծանրամարտի հավաքականը ավարտում է ծաղկաձորյան ուսումնամարզական հավաքը: ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ թիմը հունվարի 31-ին կմեկնի Իրան:
Գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի ղեկավարությամբ ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանը / 109 կ+ կգ /, Հակոբ Մկրտչյանը / 96 կգ /, Ռուբեն Ալեքսանյանը / + 109 կգ / և Անդրանիկ Կարապետյանը / 81 կգ / կմասնակցեն փետրվարի 2-4-ը Ռաշտ քաղաքում կայանալիք միջազգային օլիմպիական վարկանիշային մրցաշարին:
Հավաքականի մյուս անդամները տեղերում կշարունակեն նախապատրաստվել փետրվարի 11-16-ը անցկացվելիք ՀՀ առաջնությանը։