«Ֆիորենտինայի» հարձակվող Ալեքսանդր Կոկորինը կարիերան շարունակելու երկու տարբերակ ունի։
Ինչպես տեղեկացնում է Corriere dello Sport-ը, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են ռուսական և կատարական ակումբներ։ Ըստ աղբյուրի՝ «մանուշակների» ղեկավարությունը ևս հակված է բաժանվել ռուս ֆուտբոլիստից։
Կոկորինի և «Ֆիորենտինայի» միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականին։ Ընթացիկ մրցաշրջանում վերջինս մասնակցել է ընդամենը երեք հանդիպման։
























































