Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Մեյսոն Մաունթի ծառայություններով։
Ինչպես տեղեկացնում է Goal-ը, անգլիացի ֆուտբոլիստն այնքան էլ հակված չէ՝ կարիերան իսպանական ակումբում շարունակելու։ 22-ամյա Մաունթը ցանկանում է «ազնվականների» հետ երկարաձգել պայմանագրի ժամկետը։
Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը «Չելսիի» կազմում մասնակցել է 15 հանդիպման՝ դառնալով երեք գոլի և երկու արդյունավետ փոխանցման հեղինակ։ Մաունթի և լոնդոնցիների միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականին։
























































