ՈՒԵՖԱ-ն հրապարակել է եվրոպական երկրների վարկանիշային թարմացված աղյուսակը՝ կախված այդ երկրները ներկայացնող ակումբների՝ միջազգային ասպարեզում գրանցած արդյունքներից։
Վարկանիշային աղյուսակը կազմելի հաշվի են առնվում վերջին հինգ մրցաշրջաններում եվրոպական մրցասպարեզում գրանցած արդյունքները։
Այսպիսով, լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը․
1․ Անգլիա 95069 (Միավոր)
2․ Իսպանիա 85713
3․ Իտալիա 69045
4․ Գերմանիա 66784
5․ Ֆրանսիա 49915
6․ Պորտուգալիա 47549
7․ Նիդեռլանդներ 39900
8․ Ավստրիա 34650
9․ Շոտլանդիա 32700
10, Ռուսաստան 32682
Միայն Անգլիան, Իսպանիան, Գերմանիան, Իտալիան, Ֆրանսիան և Նիդեռլանդներն են շարունակում եվրոպական ասպարեզում հանդես գալ այնքան թիմերով, որքանով սկսել էին մրցաշրջանը։ Մնացած բոլոր երկրներն ունեն առնվազն մեկ թիմի կորուստ։
Թարմացված աղյուսակում Հայաստանը 7875 միավորով զբաղեցնում է 43-րդ հորիզոնականը։ Համեմատության համար նշենք, որ Ադրբեջանը 26-րդն է, Ղազախստանը՝ 29-րդը, իսկ Վրաստանը՝ 47-րդը։























































