Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Ռոդրիգո դե Պաուլը պատմել է՝ ինչպես է կայացել իր տեղափոխությունը մադրիդյան գրանդ։
«Դեռևս անցած տարվա մարտին ես զրուցեցի գործակալիս հետ և նրան ասացի, որ ցանկանում եմ տեղափոխվել «Ատլետիկո»։ Մի անգամ ես նրան հարցրի՝ կկայանա՞ տեղափոխությունս, թե՞ ոչ։ Նա ինձ ասաց, որ ամեն բան կարգին է, և ես կտեղափոխվեմ Իսպանիա։
Ավելի ուշ հեռախոսազրույց ունեցա գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի հետ և հայտնեցի նրան, որ տեղափոխվելու եմ։ Ինձ շատ է դուր գալիս՝ ինչպես են այստեղ ապրում ֆուտբոլով։ Միանշանակ ուրախ եմ կայացրածս որոշման մասին»,- այս մասին կիսապաշտպանը նշել է Marca-ին տված հարցազրույցում։
Հիշեցնենք, որ դե Պաուլն իտալական «ՈՒդինեզեից» 40 միլիոն եվրոյի դիմաց «Ատլետիկո» է տեղափոխվել անցած ամռանը։
























































