Ինչպես հաղորդում է Football Italia-ն, «Նյուքասլի» ղեկավարությունը պատրաստ է մեծ գումար հատկացնել ակումբին՝ «Ֆիորենտինայի» հարձակվողին ձեռք բերելու համար։
Աղբյուրի համաձայն՝ «կաչաղակները» պատրաստ են 80 միլիոն եվրո ծախսել «Ֆիորենտինայի» հարձակվող Դուշան Վլահովիչի գնման վրա։
Հարկ է նշել, որ սերբ ֆուտբոլիստը գտնվում է նաև Թուրինի «Յուվենտուսի» հետաքրքրությունների ոլորտում, բայց դժվար թե նրանք կարողանան ֆինանսապես ավելի շահավետ առաջարկ անել։
Ընթացիկ մրցաշրջանում Վլահովիչը Ա Սերիայում անցկացրել է 13 հանդիպում և խփել է 10 գոլ:
























































