«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Վիլյառեալին» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում:
Այս կերպ, անգլիական թիմի գլխավոր մարզչի պաշտոնակատար Մայքլ Կերիկն այս պաշտոնում իր առաջին իսկ խաղում հաղթանակ տարավ:
Նա դարձել է ՄՅՈՒ-ի առաջին անգլիացի մարզիչը 1931 թվականից ի վեր, որն իր նորամուտի խաղում հաղթանակ է տարել: Այն ժամանակ դա հաջողվելէ Ուոլտեր Կրիկմենին:
Այս պահին ՄՅՈՒ-ն 10 միավորով գլխավորում է F խմբի մրցաշարային աղյուսակը:
























































