«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի՝ «Պորտուի» հետ կայանալիք խաղից առաջ պատասխանել է լրագրողներից մեկի՝ ՄՅՈՒ-ի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերի պաշտոնանկության մասին հարցին․
«Ես պատրաստ չեմ այդ հարցին։ Ոչ մի վայրկյան չեմ մտածել «Մանչեսթեր Յունայթեդի» մասին։ Կներեք»,- Կլոպի խոսքերն է փոխանցում Mirror-ը։
«Մանչեսթեր Յունայթեդը» 17 միավոր է վաստակել 12 խաղում և ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականն է զբաղեցնում։ «Լիվերպուլը» 25 միավորով երրորդն է։
«Լիվերպուլ»-«Պորտու» խաղը կկայանա վաղը՝ նոյեմբերի 24-ին։ Խաղի մեկնարկը 00։00-ին է։ Մերսիսայդցիները, հաղթելով բոլոր 4 խաղերում, ժամանակից շուտ ապահովել է իր մասնակցությունը փլեյ-օֆֆին։ «Պորտուն» 5 միավորով 2-րդ տեղում է։
























































