Հեղինակավոր ESPN-ի վարկածով Ալեքս Ֆերգյուսոնի փառահեղ ժամանակաշրջանից հետո, Ժոզե Մոուրինյոն «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն մարզիչն է եղել:
Պորտուգալացին աշխատել է անգլաիկան ակումբում 2016 թվականի մայիսից մինչև 2018-ի դեկտեմբեր: Այդ ընթացքում կարողացել է նվաճել գավաթներ, չնայած ոչ այնքան հեղինակավոր:
2-րդ հորիզոնականում Մուորինյոին փոխարինած Օլե -Գունար Սուլշերն է: ESPN-ը բնութագրել է նրա աշխատանքն այսպես. «Չկա կասկած, որ Սուլշերը թողնում է ավելի լավ «Մանչեսթեր Յունայթեդ, քան այն եղել է, նորվեգացու գլխավորելու պահին:
3-րդ հորիզոնականում Լուի վան Գալն է, որն աշխատել է մանկունյական ակումբում 2014 թվականի հուլիսից մինչև 2016 թվականի մայիսը: