Բժիշկ և լրագրող Նելսոն Կաստրոն El Trece-ին հայտնել է, որ արգենտինացի լեգենդար հարձակվող Դիեգո Մարադոնային հուղարկավորել են առանց սրտի։
Պատճառները մի քանիսն են եղել՝ նախ՝ մի խումբ մարդիկ ծրագրել են գողանալ Մարադոնայի օրգանը, և երկրորդ՝ մահվան պատճառը դեռևս անհայտ է, և սիրտը հեռացրել են հետագա հետազոտությունների համար։
«Խիմնասիա Լա Պլատայի» (վերջին թիմը, որը մարզել էր Մարադոնան իր մահից առաջ) երկրպագուների մի խումբ պլանավորում էին գողանալ Մարադոնայի սիրտը:
Դա արվել է նաև նրա սիրտը ուսումնասիրելու համար, քանի որ սիրտը շատ կարևոր է եղել մահվան պատճառը որոշելու համար։
Ցավոք, նա հակվածություն ուներ այն ամենի հանդեպ, ինչը կործանարար էր իր համար, մյուսները կմահանային շատ ավելի շուտ։ Մարադոնան արտոնյալ օրգանիզմ ուներ՝ իր դիմադրողականության առումով։ Խնդիրն այն է, որ նա երբեք չի ցանկացել տևական վերականգնողական բուժումներ անցնել:
Մարադոնայի սիրտը կշռում էր կես կիլոգրամ, այն շատ մեծ էր։ Դրանք սովորաբար կշռում են 300 գրամ, թեև մարզիկի սիրտը մեծ է»,- ասել է Կաստրոն:
Հիշեցնենք, որ Մարադոնան մահացել է 2020 թվականի նոյեմբերի 25-ին՝ 60 տարեկան հասակում։























































