«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատիի տունը թալանել են, երբ ֆուտբոլիստի ընտանիքը հեռուստացույցով դիտել է «Էսպանյոլի» հետ դերբին, հայտնում է Mundo Deportivo-ն:
Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 20-ին կայացած խաղի ժամանակ, երբ Ֆատին «Կամպ Նոու»-ում էր, իսկ նրա հարազատները խաղը դիտում էին Սան Կուգատում գտնվող տան առաջին հարկում:
Ինքը՝ Ֆատին, Կամպ Նոու մարզադաշտի տրիբունայից հետևել է իր թիմի խաղին «Էսպանյոլի» դեմ (1:0՝ հօգուտ «Բարսելոնայի»):
Պարբերականի տեղեկություններով՝ հանցագործները մտել են երկրորդ հարկ, որտեղից տարել են գումար, զարդեր ու ժամացույցներ։
























































