Մադրիդի «Ռեալի» բելգիացի հարձակվող Էդեն Ազարը թիմի հետ չի մեկնի Տիրասպոլ՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի՝ «Շերիֆի» դեմ խաղին: Ֆուտբոլիստի մոտ գաստրոէնտրիտ է ախտորոշվել, հայտնում է լրագրող Կառլոս Ռոդրիգեսը Թվիթերի իր էջում:
«Շերիֆի» և «Ռեալի» միջև խաղը կկայանա չորեքշաբթի՝ նոյեմբերի 24-ին, և կմեկնարկի ուղիղ կեսգիշերին:
2019 թվականի ամռանը«Ռեալ» տեղափոխվելուց հետո Ազարը հաճախ է շարքից դուրս մնում վնասվածքիների պատճառով: Ընթացիկ մրցաշրջանում Էդենն «Արքայական ակումբի» կազմում Լա Լիգայի 10 հանդիպման է մասնակցել և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ:
























































