«Բարսելոնայի» նոր գլխավոր մարզիչ Չավին ցանկանում է պայմանագիր կնքել «Ալ-Սադի» հարձակվող Բաղդադի Բունեջուի հետ, հայտնում է Diario Sport-ը։
29-ամյա ֆուտբոլիստն առանցքային դեր է խաղացել «Ալ-Սադում» իսպանացու գլխավորությամբ։
Նշվում է, որ ալժիրցին դիտարկվում է որպես Սերխիո Ագուերոյի պոտենցիալ փոխարինող, ում ապագան մնում է անորոշ։ Ֆուտբոլիստն այս մրցաշրջանի 9 խաղում դարձել է 11 գոլի հեղինակ։
Չավին գլխավորել է «Ալ-Սադը» 2019 թվականի մայիսից մինչև 2021 թվականի նոյեմբերը։
























































