Իտալիայի Ա Սերիայի 13-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվելիս 2-0 հաշվով առավելության հասավ «Ջենոայի» նկատմամբ։
Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ գանացի հարձակվող Ֆելիքս Աֆենա-Գյանը, որը փոխարինման էր մտել երկրորդ խաղակեսում։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, Ֆելիքսը 2003 թվականին ծնված ֆուտբոլիստների մեջ առաջինն է, որը երբևէ գոլ է խփել Ա Սերիայի շրջանակում։
























































