«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը մեկնաբանել է Ուլե-Գունար Սուլշերի հեռացման մասին լուրը։
«Դա անխուսափելի էր։ Նման ձեռքբերումներ ունենալուց հետո թիմն իրավունք չուներ այդպիսի արդյունքներ գրանցել։
Այս որոշումը բավականին տհաճ է Սուլշերի համար, սակայն այսպիսին է ֆուտբոլը»,- Ֆերդինանդի խոսքերն է մեջբերում BT Sport-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ այս թեմայով իր կարծիքն էր արտահայտել մանկունիանցիների ևս մեկ նախկին պաշտպան՝ Գարի Նևիլը։
























































