Ղազախական «Աստանան» նոր գլխավոր մարզիչ ունի։
Ակումբի պաշտոնական էջը հայտնում է, որ նոր գլխավոր մարզիչն է սերբ մասնագետ Սրջան Բլագոևիչը։ 48-ամյա մասնագետի հետ կնքվել է երկու տարվա պայմանագիր։
Բլագոևիչը հիմնականում աշխատել է սերբական թիմերում, իսկ վերջին ակումբը եղել է ղազախական «Կասպին»։
Հիշեցնենք, որ «Աստանայում» էր հանդես գալիս նաև Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը, որը վերջերս հայտարարեց այնտեղից հեռանալու մասին։
























































