«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Անգլիայի Պրեմիեր Լիգայի 12-րդ տուրում «Արսենալի» նկատմամբ տարած 4-0 հաշվով հաղթանակը։
«Բավականին լավ հանդիպում անցկացրինք։ Խաղի ընթացքում աստիճանաբար ավելի վստահ տեսք ունեինք։ Որակապես լավ հակագրոհներ էինք կազմակերպում և որոշիչ դրվագներին բավականին լավ արձագանքոււմ։
Իմ թիմն այսօր դրական իմաստով «չար» և արդյունավետ ֆուտբոլ խաղաց։ Միևնույն ժամանակ պետք է փաստենք, որ մրցաշրջանի ամենալարված հատվածը դեռևս առջևում է»,- այս մասին գերմանացի մասնագետը նշել է հետխաղյա ասուլիսի ընթացքում։
























































